ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ՝ վերջին բանակցությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։ «Մի կողմից, մենք փորձում ենք խաղաղության հասնել և վերջ դնել շատ արյունալի, թանկարժեք և կործանարար պատերազմին, ուստի որոշակի համբերություն է պահանջվում։ Մյուս կողմից, մենք զուր վատնելու ժամանակ չունենք։ Աշխարհում շատ այլ բաներ են տեղի ունենում, որոնց մենք նույնպես պետք է ուշադրություն դարձնենք»,- ընդգծել է Ռուբիոն։               
 

Լեգենդար մարզիչն անցավ հանգստի

Լեգենդար մարզիչն անցավ հանգստի
17.05.2013 | 12:00

Կիրակի «Մանչեստր Յունայթեդի» գլխավորի իր քսանվեցամյա անփոփոխ մարզչական կարիերայի ավարտի մասին հայտարարեց սըր Ալեքս Ֆերգյուսոնը` համաշխարհային ֆուտբոլի լեգենդար դեմքերից մեկը: Իր հրաժարականը մարզիչը փորձել է բացատրել հոգնածությամբ, մշտական սթրեսներով, վերջապես կողակցի հետ շուրջերկրյա ճանապարհորդության դուրս գալու ցանկությամբ:
Չնայած նրա առաջացած տարիքին` մարզական հանրությունն այնուամենայնիվ կարծում է, որ այդ որոշման մեջ որոշակի շտապողականություն կա, ու դրա համար, որպես գլխավոր պատճառներից մեկը, հիշատակվում է այն, որ նա իրենից հետո հաջորդ չթողեց: Չթողեց` այդ հաջորդին պատրաստելու առումով, իսկ «Մանչեստր Յունայթեդը» համենայն դեպս համաշխարհային ֆուտբոլի այն ակումբներից չէ, որի ղեկավարումը վստահվի առաջին պատահած մեկին:
Մարզչական համքարությունը հարկավ վառ դեմքերի պակաս չունի: Եթե Ֆերգյուսոնի որոշումն իր մեջ չունենար անակնկալի տարրեր, ապա բրիտանական ֆուտբոլի ամենահեղինակավոր ակումբը կարող էր լայն ընտրություն կատարել մեծերից մեծերի շրջանակից, մանավանդ որ շուրջ մեկ տարի իրեն հանգստի տված ու ոչ այնքան վաղ «Բավարիան» գլխավորելու համաձայնություն տված Գվարդիոլան ազատ էր, որոշակի առումով արդեն իսկ ազատ էր Մադրիդի «Ռեալի» գլխավորը` Մոուրինյոն, ով մշտապես լսել էր տալիս անգլիական ֆուտբոլի ու անգլիացի ֆուտբոլասերի նկատմամբ իր ունեցած սիրո ու հարգանքի մասին: Վերջապես կան ուրիշները` ոչ պակաս հայտնի անուններ` իրենց գլխավորած ոչ պակաս հայտնի ակումբներով: Եվ այնուամենայնիվ մանչեստրյան ակումբի ղեկավարության ընտրությունը կանգնեց «Էվերտոնի» մարզիչ Դեյվիդ Մոյեսի վրա:
Մի ուրիշ առիթով մենք շատ ավելի մանրամասն ու հանգամանալից կանդրադառնանք Ալեքս Ֆերգյուսոն մեծագույն մարզչի կյանքին ու գործունեությանը, որի զգալի հատվածը, սկսած 1985 թվի սեպտեմբերի տասից ագուցվեց մանչեստրյան ակումբի փառապանծ պատմությանը, կնշենք բոլոր այն տիտղոսները, որ «Յունայթեդն» ունեցավ նրա ղեկավարությամբ ինչպես երկրի ներքին առաջնությունում, այնպես էլ նրա սահմաններից դուրս, և ակումբն ինչ մեծ երախտագիտությամբ իր հարգանքը մատուցեց նրա անձին` կենդանության օրոք «Օլդ Տրաֆորդի» դիմաց կանգնեցնելով նրա արձանը: Այստեղ բավարարվենք սոսկ նրանով, որ մարզիչը հեռացավ իր պաշտամունք թիմից նրա` քսաներորդ անգամ Անգլիայի չեմպիոն դառնալու տարում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1306

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ